Ով Տեր, Բացարձակ սիրո աղբյուր, Քո սերը այս աշխարհում չի չափվում ժամանակով, չի սահմանափակվում տարածությամբ, և չի դադարում, նույնիսկ երբ մենք կարող է հեռանանք Քեզնից, որովհետև քո սերը դադար չի ճանաչում...
Խաչյալ իմ Փրկիչ, այսօր հիշում ենք սուրբ Խաչիդ հայտնությունն ու բարձրացումը։ Տեր Հիսուս Քրիստոս, Խաչով բացեցիր կյանքի ճանապարհը, Խաչով հաղթեցիր մահվանը և մեղքին...
Տե՛ր իմ Աստված, պաշտպան և փրկիչ,
Բազում են նեղություններն այս աշխարհում,
Բայց վստահ եմ, որ Դու, Տե՛ր, փրկում ես բոլորին, ովքեր հավատով դիմում են Քեզ...
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...